31 հուլիսի 2021 - 13:55 AMT
Առաջարկ. Լիցենզավորել գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը

Առաջարկվում է լիցենզավորել գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան նախագիծը։

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեության տեսակը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակաների ցանկում։ Կսահմանվի նաև բալոնների պարբերական վկայագրման կարգ։

Նախագիծը մշկավել է գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացման նպատակով։