Օգոստոսի 3-ին հայաստանցի 3 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների համար։
Եզրափակիչ դուրս եկած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկու համար պայքարելու է ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևի հետ։ Մենամարտը նախատեսված է Երևանի ժամանակով 15:20-ին:
Հայ ըմբիշը վնասվածք է ստացել կիսաեզրափակիչ գոտեմարտում։
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը ևս կպայքարի օլիմպիական ոսկու համար՝ ի թիվս 9 այլ ծանրորդի։ Նա հաղթողի հիմնական հավակնորդներից է համարվում։ Մեկնարկը կտրվի 14։50-ին։
Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը 16։00-ին կպայքարի 3-րդ տեղի համար: Նա մենամարտելու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ։
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։