Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը անարդար մրցավարությամբ պարտվել է ադրբեջանցի մրցակից Ռաֆիգ Հուսեյնովին և զրկվել Տոկիոյի Օլիմպիադայի բրոնզե մեդալից։ Պատճառն անարդար մրցավարությունն էր՝ մրցավարները որոշեցին, որ Չալյանը հարվածել է մրցակցին:
Կիսաեզրափակչում Չալյանը պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին 6։1 հաշվով։
Օգոստոսի 3-ին հայաստանցի ևս 2 մարզիկ կպայքարի օլիմպիական մեդալների համար։
Չալյանը մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով հաղթել էր ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Իսկ հետո 2։1 հաշվով հաղթել էր աշխարհի 2018-ի չեմպիոնին Ալեքսանդր Չեխիրկինի և դուրս եկել կիսաեզրակիչ։