4 օգոստոսի 2021 - 13:58 AMT
ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ի մուտքը ՀՀ օդային տարածք

Հայկական ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի ԱԹՍ-ի մուտքի փորձը ՀՀ օդային տարածք։

Փորձն արձանագրվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Հուլիսի 29-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը: