19 մարտի 2009 - 14:49 AMT
Երեւանի նախկին քաղաքապետը կանխատեսում է Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի հրաժարականը մինչեւ 2010 թվականը
«2009 թվականի ավարտին կամ 2010 թվականի սկզբում Հայաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ, անշուշտ, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ Հայաստանի Ազգային ժողովն վաղուց արդեն սպառել է իրեն: Իշխանությունները պետք է հրաժարական տան, քանի որ երկրում ստեղծված տնտեսական քաղաքական իրավիճակում, նրանք չեն կարողանա ջրից չոր դուրս գալ»,-հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա հաշվարկներով, ընդդիմության հաղթանակը Երեւանի քաղաքապետի ընտրություններում երաշխավորված է, քանի որ ընդդիմության ընտրազանգվածի կորիզը գտնվում է հենց մայրաքաղաքում: «2008 թվականի նախագահական ընտրություններում ձայնի իրավունք ունեցող 740 000 մարդուց քվերակեց մոտավորապես 400 000, որոնցից 160 000 քվեարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: Այդ թվերը ցույց են տալիս, որ նույնիսկ եթե այս ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներ կիրառվեն, իշխանությունները հաղթելու ոչ մի շանս չունեն»,-հայտարարել է նա: