Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվել է Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի իր առաջին գոտեմարտում։ Նա 0։6 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Հաջիմուրադ Ռաշիդովին։
Չնայած անհաջող մեկնարկին՝ նա դեռ կարող է բրոնզե մեդալ նվաճել, եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ։ Այդ դեպքում Թևանյանը սփոփիչ գոտեմարտում բրոնզի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ։ Ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզ են նվաճել: