19 մարտի 2009 - 15:34 AMT
Էլինա Դանիելյանը կրկին ոչ ոքի է խաղացել Գրան-պրիի նախավերջին փուլում
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 10-րդ փուլում ոչ ոքի խաղաց չին շախմատիստուհի Իֆան Հոուի հետ: 10 փուլերից հետո հայ շախմատիստուհին 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Վերջին փուլից առաջ մրացաշարում երեք առաջատար կար` չին Իֆան Հոուն, Չժաո Սյուէն եւ հնդկուհի Համփի Քոներուն: Նրանց հաշվին կա 7,5-ական միավոր:

Դանիելյանն այնուամենայնիվ դեռեւս պահպանում է հաղթելու շանսերը Գրան-պրիի առաջին սերիայում, սակայն, միայն այն դեպքում, եթե նա հաղթի չին Չժաո Սյուէին եւ եթե մյուս առաջատարներն անարդյունք հանդիպումներ ունենան:

11-րդ փուլի պարտիաները`

Մարի Սեբա (Ֆրանսիա)-Համփի Քոներու (Հնդկաստան)
Էլինա Դանիելյան (Հայաստան)-Չժաո Սյուէ (Չինաստան)
Շեն Յան (Չինաստան)- Իֆան Հոու (Չինաստան)
Մայա Չիբուրդանիձե (Վրաստան)-Ֆիերո Բակերո Մարտա (Էկվադոր)
Զեյնաբ Մամեդյարովա (Ադրբեջան)-Յիլդիզ Բեթյուլ Քեմրե (Թուրքիա)
Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)-Պիա Կրամլին (Շվեդիա):