9 օգոստոսի 2021 - 13:04 AMT
ՀՀ կայցելի Ուրուգվայի ԱԳ նախարարը

Հայաստան կայցելի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար ՖրանսիսկոԲուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կկայանա օգոստոսի 16-18-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել այցելության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Ըստ դրա, ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԱԳՆ արարողակարգի ծառայությունը պետք է նախապատրաստեն այցելության ծրագիրը, ապահովեն միջոցառումների իրականացումը՝ ըստ արարողակարգի։

Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումներին։