Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն:
Մեկից ավելի աճյուն (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից, որոնք փրկարարների կողմից տեղափոխվել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունը։
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն: