11 օգոստոսի 2021 - 15:07 AMT
Արցախում 2 սակրավոր է վիրավորվել կասետային ռումբի պայթյունից

Oգոստոսի 11-ին Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:

ԱԻՊԾ փրկարարները 2 սակրավորի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:

Սակրավորներից մեկը շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

Ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն, հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։