14 օգոստոսի 2021 - 14:41 AMT
Վարչապետի արարողակարգի նոր պատասխանատու է նշանակվել

Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»:

Մինչ նշանակումը Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր: