Օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237,249-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4737 դեպք կա, այլ պատճառով՝ 1143։
Ապաքինվել է ևս 283 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,019 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7350-ի։
Օգոստոսի 20-ին կատարվել է 7629 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,476,957 թեստ է արվել: