30 օգոստոսի 2021 - 13:22 AMT
Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ պետական սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում, որը սահմանակից է ՀՀ-ին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 1964թ․ ծնված Թագիև Շուքյուր Աշրաֆ օղլուի ձին հատել է սահմանը։ Վերջինս փորձել է նրան հետ բերել և պայթել է ականի վրա։

Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։

Ավելի վաղ Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ականից պայթել էր Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։ Նա հոսպիտալացվել էր տարբեր աստիճանի վնասվածքներով։