31 օգոստոսի 2021 - 14:15 AMT
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահը Բաքվում հանդիպել է Բայրամովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Խովաևն ասել է, որ իր ներկայիս այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում, գրում է Interfax.az-ը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթների և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ։