3 սեպտեմբերի 2021 - 12:57 AMT
Արոնյանն ու Կարլսենը ոչ ոքի են խաղացել Aimchess US Rapid-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշարի կիսաեզրափակչի առաջին փուլում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Սեպտեմբերի 3-ին կայանալու է ևս 4 պարտիա, որի արդյունքում կորոշվի եզրափակչի մասնակիցներից մեկը։

Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է $100,000։ Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 մասնակից մասնակցել է շրջանակային մրցաշարին, որից հետո 8 լավագույններից նոկաուտ համակարգով կորոշվի հաղթողը։