ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմասնակցի «Զապադ-2021» զորավարժությանը։
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն` «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ:
Զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում, տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։