6 սեպտեմբերի 2021 - 12:01 AMT
Ադրբեջանում փորձնական թռիչք են արել դեպի Վարանդայի նորակառույց օդանավակայան

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում նորակառույց միջազգային օդանավակայանն ընդունել է առաջին փորձնական թռիչքը։

Բաքվից փորձնական թռիչքներ են կատարել ուղևորատար և բեռնատար ինքնաթիռները։ Թռիչքի տևողությունը կազմել է 35 րոպե, գրում է Moscow.Baku.ru-ն։

Նորակառույց օդանավակայանի թռիչքուղին 3000 մ է, լայնությունը՝ 60 մ, ինչը թույլ է տալիս ընդունել ցանկացած տիպի ինքնաթիռներ։

Օդանավակայանի բացումը նախատեսված է սեպտեմբերի ավարտին։

Ադրբեջանը մտադիր է ևս 2 օդանավակայան կառուցել իր հսկողության տակ անցած տարածքներում։