6 սեպտեմբերի 2021 - 14:31 AMT
Արոնյանը 3-րդն է Aimchess US Rapid-ում

Արագ շախմատի Aimchess US Rapid առցանց մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ տեղը, գրում է Armsport.am-ը։

Մրցաշարի կիսաեզրափակչում Ալիրեզա Ֆիրուջան հրաժարվել է մասնակցել երրորդ տեղի համար մրցախաղին, այդպիսով երրորդ տեղը զբաղեցրել է Արոնյանը։

Իսկ մրցաշարի հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Նա եզրափակչում մրցել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ և երկու մրցախաղում էլ հաղթել 2.5։1.5 հաշվով։

Aimchess US Rapid մրցաշարը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն էր։ Բոլոր փուլերի ընդհանուր արդյունքով 8 ուժեղագույները սեպտեմբերին Օսլոյում կպայքարեն Grand Final-ի հաղթողի կոչման համար։