6 սեպտեմբերի 2021 - 18:33 AMT
Երևանի բազմաբնակարաններում աղբամուղերի 46%-ը փակվել է

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ 1682 աղբամուղ է փակվել՝ ընդհանուր առմամբ բազմաբնակարաններում առկա աղբամուղերի 46%-ը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել գործընթացը՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու առհասարակ, սանիտարական խնդիրները։