6 սեպտեմբերի 2021 - 18:55 AMT
ԱՆ․ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածներից 4%-ն է օտարերկրացի

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 303,325 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 195,290, երկրորդ դեղաչափ` 108,035։

Պատվաստվածների թվում օտարերկրացիների քանակը 4 % է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստվածների մեծ մասը կանայք են։ Առաջին դեղաչափ ստացածների 53.1 տոկոսը կանայք են, երկրրդ դեղաչափ ստացածների՝ 50.3 տոկոսը։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Պատվաստումներն անվճար են:

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։