Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 501 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245,765-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 18 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4939 դեպք կա, այլ պատճառով՝ 1167:
Ապաքինվել է ևս 398 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 229,957 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 9702 է։
Սեպտեմբերի 6-ին կատարվել է 4659 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,581,821 թեստ է արվել: