8 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել երկու երկրի ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: