13 սեպտեմբերի 2021 - 12:08 AMT
Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի

Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Արցախի դպրոցների մոտ 300 աշակերտի։ Ակցիան իրականացվել է Բարեգործական հիմնադրամների «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ։

Ռուս զինծառայողները բարեգործների խնդրանքով բեռը ռազմական տրանսպորտով հասցրել են Հայաստանից։

«Բեռնել ենք հեռավոր բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների համար նախատեսված պլաստիկե տարաները, որոնք նախատեսված են անխափան ջրամատակարարման համար։Բեռն արդեն հասցվել է։ Այսօր արդեն որոշվել են այն հաստատությունները, որոնք ստանալու են դրանք։ Այդ բակերը կտրամարվեն, կլցվեն և կմիացվեն պոմպակայանների համակարգին»,-ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։

Ռուս խաղաղապահները խմելու ջրի համար նախատեսված 3 և 5 տոննայանոց տարաները փոխանցել են Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշենք բնակավայրերի դպրոցներին, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամաբ 14 այդպիսի տարա կտրամադրվի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերի դպրոցներին։

Ավելի վաղ ռուս խաղաղապահները ջրատար մեքենաներով ավելի քան 200 տոննա խմելու ջրով են ապահվոել Ստեփանակերտի բնակիչներին։

44-օրյա պատերազմից հետո Արցախում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել որոշ բնակավայրերում, ինչպես, օրինակ, Ստեփանակերտում բնակչության ավելացման, այնպես էլ արտեզիան հորերի ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում մնալու պատճառով։