20 մարտի 2009 - 23:20 AMT
NASA-ն կազմակերպել է հայ գեղանկարիչ Արմեն Կարապետյանի աշխատանքների ցուցահանդեսը
Մարտի 18-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքում անց է կացվել հայ գեղանկարիչ Արմեն Կարապետյանի աշխատանքների ցուցահանդեսը: Շնորհիվ տիեզերքը պատկերող նկարների թեմատիկայի, ԱՄՆ-ի Տիեզերքի հետազոտման ու աէրոգնացության ազգային վարչությունը` NASA-ն հրավիրեց գեղանկարչին մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել ԱՄՆ-ի քաղաքներում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ թանգարանների ու պատկերասրահների ներկայացուցիչները:

Այսօր Արմեն Կարապետյանը բնակվում է Լոնդոնում, սակայն գեղարվեստական կրթությունը ստացել է ՌԴ կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գեղանկարչական բաժնում: 80-ականներին նկարիչը կատարելագործեց իր ուսումը հայտնի ռուս նկարիչ Բորիս Նեմենսկու ստւոդիայում եւ Կանի փառատոնի արմավենու ճյուղի մրցանակակիր-նկարչներ Մ.Բոգդանովի ու Գ.Միասնիկովի մոտ, որոնք այդ մրցանակին են արժանացել «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Արմեն Կարապետյանի աշխատանքները կան ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Շվեդիայի, Իսպանիայի, Չիլիի, Ճապոնիայի, Իսրայելի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում: