14 սեպտեմբերի 2021 - 10:42 AMT
Խմելու ջուրը կարող է 43․7 դրամով թանկանալ․ «Վեոլիա ջրից» հայտ կա

2022 թվականի հունվար ամսից խմելու ջուրը կարող է թանկանալ 43․7 դրամով: «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Գործող 180 դրամի փոխարեն առաջարկվում է գանձել 223.7 դրամ՝ 1 խմ խմելու ջրի դիմաց։