Ռուս խաղաղապահները Խաղաղության դաս են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:
Ակցիային մասնակցել են խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման և հրշեջ ծառայության զինծառայողները, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահները դպրոցի ավելի քան 50 աշակերտին ներկայացրել են իրենց գործունեությունը։
Սակրավորները ցուցադրել են ռուս սակրավորների արդիական հագեցվածությունը՝ ականազերծման համար նախատեսված ՕՎՌ-2 «Սոկոլ» համազորային հավաքածուն, որը նախատեսված է պայթյունի խոցող գործոններից պաշտպանելու համար, նաև պատմել են ականներ որոնող սարքերի մասին։
Դպրոցի բակում սակրավորները ցույց են տվել երեխաներին ականների որոնման աշխատանքը, ցուցադրել են, թե ինչպես է իրականացվում տարածքի ականզերծումը։
Իրենց աշխատանքի մասին պատմել են նաև հրշեջներն ու ավտոմոբիլային տեսչության աշխատակիցները։