16 սեպտեմբերի 2021 - 12:19 AMT
Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի

Այսուհետ հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում:

Ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։

Հունվարի 2-ից 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային:

Հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը բացասաբար են ազդում տնտեսության վրա։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: