16 սեպտեմբերի 2021 - 14:44 AMT
Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Այդ մասին ասել է ինքը` Թևոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե հրաժարական ներկայացնելը հապճեպ որոշում է եղել, սակայն հիմա որոշել է շարունակել կրկին աշխատել որպես մարզպետ։

Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, սակայն այն չէր ստորագրվել։։ Նրա որդին հայտարարել էր, որ հայրն այլ աշխատանքի առաջարկ է ստացել, վերադառնալու է մասնավոր ոլորտ: