16 սեպտեմբերի 2021 - 18:23 AMT
Բաքվում նեղվել են ֆրանսիական պատվիրակության այցից Արցախ․ «Սադրանք» են համարում

Պաշտոնական Բաքուն «անպատասխանատու և սադրիչ» է անվանել ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ, որի կազմում է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Անդամների մուտքն Ադրբեջան կարգելվի՝ նրանք սև ցուցակում կընդգրկվեն։

Արցախ այցելած ֆրանսիական պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Արնուվիլ քաղաքի քաղաքապետը, այլ անձինք։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ նրանց այցը Ստեփանակերտ առանց Բաքվի համաձայնության գնահատվում է «որպեսո սադրանք»,-գրում է Interfax.az-ը։

«Սա Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի առաջին այցը չէ։ Նա հայտնի է իր վճռական հակաադրբեջանական դիրքորոշմամբ։ Նրա անունը այն օտարերկրյա քաղաքացիների ցանկում է, ում մուտքն Ադրբեջան արգելված է»,-ասել է Աբդուլլաևան։

Նա հավելել է, որ Արնուվիլի քաղաքապետին և Սարսել քաղաքի ներկայացուցչին ևս կարգելվի մուտքն Ադրբեջան:

Ֆրանսիական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման հանդիսավոր արարողությունը: միջոցառումը մեկնարկել է դրոշների բարձրացման արարողությամբ: Արցախի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայի դրոշինը՝ «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: