16 սեպտեմբերի 2021 - 19:29 AMT
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հնարավոր խախատումների կանխման և անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել 27 դիտակետում։

Վարժանքի ընթացքում անձնակազմը հղկել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր են զբաղեցրել։ Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հերթապահ ստորաբաժանումները։

Խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև դիտարկման համար: