Կառավարության որոշմամբ ճանապարհային երթևեկության նշանների ցանկը կհամալրվի մի շարք զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Այցելուներին ամբողջական տեղեկատվություն փոխանցող զբոսաշրջային նշանների և ցուցանակների առկայությունը կապահովի այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս։ Դա նաև կամրապնդի Հայաստանի՝ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագիրը։