17 սեպտեմբերի 2021 - 14:06 AMT
Մարտակերտում ռուս խաղաղապահներն ապահովել են գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի շինաշխատանքների անվտանգությունը։

Բջջային կապի աշտարակը մոտ է գտնվում շփման գծին և կանոնավոր սպասարկում է պահանջում, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Բջջային աշտարակի սպասարկման նպատակով որոշվել էր գրունտային ճանապարհ կառուցել և Մարտակերտի շրջանի ղեկավարությունն անվտանգության ապահովման համար դիմել է ռուս խաղաղապահներին:

Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը նշել էր, որ այս շրջանում խնդիրներ կան բջջային կապի հետ կապված, ուստի բջջային աշտարակն այստեղ անհրաժեշտ է։ Տեղի բնակչությունը բարյացակամ է վերաբերվում մեզ և գիտի, թե անհրաժեշտության դեպքում ում կարող է դիմել»,-ասել է Նիկիտինը։

Ընդունիչ սարքավորման համակարգային համալիրը բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովու :Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 5 հազար բնակչի։