17 սեպտեմբերի 2021 - 14:08 AMT
ՀԲ Doing Business զեկույցն այլևս չի թողարկվի

Համաշխարհային բանկը դադարեցնում է տարբեր երկրներում բիզնեսի վարման պայմանների վերաբերյալ Doing Business զեկույցի թողարկումը։

«ՀԲ ղեկավարությունը որոշել է դադարեցնել Doing Business զեկույցի հրապարակումը»,-ասվում է ՀԲ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է նաև, որ բանկը հետագայում կաշխատի գործարար և ներդրումային մթնոլորտի գնահատման նոր մոտեցման վրա։

2020-ի ամռանը ՀԲ-ն հայտարարել էր, որ կասեցնում է Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը՝ ստուգելու համար տվյալների մշակման ճշգրտությունը։ Բանկը խոստացել էր ստուգումներ իրականացնել վերջին 5 զեկույցում, ինչպես նաև World Bank Group-ից ներքին աուդիտի հարցում էր արել։