Սեպտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253,093-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5117 դեպք կա, այլ պատճառով՝ 1187:
Ապաքինվել է ևս 569 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 235,599 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 11,190-ի։
Սեպտեմբերի 16-ին կատարվել է 7018 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,646,018 թեստ է արվել։