18 սեպտեմբերի 2021 - 12:34 AMT
Քերոբյան․ Մեր աշխատանքային կուլտուրայի մեջ պետք է մտցնել վաղ առավոտից աշխատելը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում կաևորել է վաղ առավոտից աշխատելու կուլտուրան։

«Այսօր ընկերներիցս մեկը, ով միշտ ժամը 11-ից էր սկսում իր աշխատանքային օրը, ասաց, որ ինձ ընդօրինակելով սկսել է աշխատել առավոտյան 8-ից, ու շատ գոհ է դրա արդյունավետությունից։

Մեր աշխատանքային կուլտուրայի մեջ պետք է մտցնենք վաղ առավոտից աշխատելն ու աշխատանքային տեմպն արագացնելը»,-ասվում է գրառման մեջ։

Կառավարությունն ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։