18 սեպտեմբերի 2021 - 17:38 AMT
Շվեդիան կրկին փակում է մուտքը ՀՀ քաղաքացիների համար

Շվեդիայի կառավարությունը որոշել է կրկին փակել մուտքը Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ՀՀ-ն, մի շարք այլ երկրների թվում, հանվել է համաճարակային տեսակետիեց անվտանգ երկրների ցանկից։ Արգելքը վերաբերում է նաև Ալբանիայի, Ադրբեջանի, Բրունեյի, Ճապոնիայի և Սերբիայի քաղաքացիներին։

Վերոնշյալ 6 երկրի համար մուտքը փակելու մասին հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 20-ին, հայտնում է SchengenVisaInfo.com-ը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք շուտով կարող է ազատվեն մուտքի արգելքից, սակայն, առայժմ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել։

Covid-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: