21 մարտի 2009 - 15:34 AMT
Թուրքիայի քաղաքացիները ԱՄՆ, Իսրայելն ու Հունաստանը թշնամիներ են համարում
Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը` 44% ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են Թուրքիայի գլխավոր թշնամուն: Այդ մասին վկայում է Infakto Ստամբուլի հետազոտությունների խմբի կատարած հարցումը: Երկրորդ տեղում Իսրայելն է` 15,2%: Հարցվածների 5,7% Թուրքիայի համար թշնամական պետություն են համարում Հունաստանը:

Հարցման համաձայն, թուրքերի 51,6% դրական է վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային: Օբաման վստահություն է ներշնչում հարցվածների 39,2%-ին: Երկրորդն ազնվությամբ, ըստ թուրքերի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է` 24,9%: Ապա հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 15,5% եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` 12,4%:

Հետաքրքիր է, որ Օբամայի կողմնակիցների 56,9% Արդարություն եւ զարգացում (AKP) իշխող կուսակցության անդամներ են: Օբամայի հակառակորդները կազմում են Ազգային շարժման ընդդիմական կուսակցության (MNP) անդամների 43,6%, գրում են թուրքական ԶԼՄ: