21 սեպտեմբերի 2021 - 14:59 AMT
ԱՄՆ դեսպանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին․ Իրավիճակն ընդգծում է բանակցելու կարիքը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ասել է, որ այն ավելի տեսանելի է դարձնում բանակցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման կարևորությունը։

«Այդ իրավիճակն ընդգծում է բանակցելու, քննարկելու անհրաժեշտությունը: Խոսքը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում առկա հնարավորությունների մասին է: ԱՄՆ-ն բաց է նաև այլ հարթակների համար, եթե կարողանա դերակատարում ունենալ»,-ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ քննարկումը բարդ է լինելու, որի համար ժամանակ և ինտենսիվ աշխատանք կպահանջվի։

2021-ի սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։