Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից չվերթեր կիրականացնի նաև Դոնի Ռոստով - Երևան, Կրասնոդար-Երևան, Սամարա-Երևան և հակառակ ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Դոնի Ռոստով - Երևան - Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:
Կրասնոդար - Երևան - Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն ամեն չորեքշաբթի:
Սամարա - Երևան - Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ ամեն հինգշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: