23 սեպտեմբերի 2021 - 17:35 AMT
Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել

ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր < b>Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դատական նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին:

Չարչյանի փաստաբանը բազմիցս բարձրաձայնել է նրա ծանր առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Վերաքննիչը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Վդերջինս ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։