23 սեպտեմբերի 2021 - 18:26 AMT
Ուկրաինայի Վբեթ սուպերգավաթը կայացել է

Սեպտեմբերի 22-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում հանդիպել են ուկրաինական ֆուտբոլային գիգանտները` Դոնեցկի «Շախտյորը» և Կիևի «Դինամոն»: Հանդիպման գլխավոր հովանավորը հայկական Վբեթ ընկերությունն էր:

Խաղն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Հանքափորների», իսկ հայ հանդիսատեսը հնարավորություն ուներ խաղին հետևել Vmedia+ հարթակում:

Ուկրաինայի ֆուտբոլասեր հասարակության համար այս հանդիպումը երկար սպասված էր, և հատկանշական է, որ երկրպագուները հստակ առանձնացնում էին․ Վբեթի և Ուկրաինայի Պրեմիեր լիգայի համագործակցությունից հետո մարզադաշտում խաղին հետևելը էլ ավելի հետաքրքիր էր, քանզի Վբեթը ջանք չէր խնայել մարզադաշտի յուրօրինակ կահավորմամբ ու մի շարք ինտերակտիվ-ժամանցային լուծումներով ֆուտբոլային տրամադրություն ապահովելու համար:

Վբեթ ընկերության մուտքն ուկրաինական շուկա կայացել էր դեռ 2021-ի մայիսին, որից հետո կնքվել էին մի շարք սպորտային համագործակցություններ, որոնք նպաստում են ինչպես տեղական սպորտի զարգացմանը, այնպես էլ օգնում են հայ երկրպագուներին անմասն չմնալ համաշխարհային մեծ համբավ ունեցող սպորտային իրադարձություններից: