24 սեպտեմբերի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 906 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256,554-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5216 դեպք կա, այլ պատճառով՝ 1199:

Ապաքինվել է ևս 672 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 238,527 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,612 է։

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6221 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,676,198 թեստ է արվել։