24 սեպտեմբերի 2021 - 13:30 AMT
ԱԽ քարտուղար․ Հուսանք` Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորեն առանց նախապայմանների

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար, գրում է Aysor.am-ը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների։

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում, դժվար է առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց դրանց։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։

Նա համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է, գրում է Aysor.am-ը։

«Ինչպես քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակում էլ կատարվել են նման հայտարարությունները և քաղաքական քայլերը», - հայտարարել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ԱԽ քարտուղարն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Նա անհասկանալի է համարել Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի կարգավիճակի հարցից։

ՄԱԿ ԳԱ-ի 76-րդ նստաշրջանին իր տեսաելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի առջև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնելն անհեռանկար է։

Նա ասել է նաև, որ Ադրբեջանը «նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ՀՀ հետ և Երևանը պետք է ընտրություն կատարի «գործակցության և տարածքային նկրտ