24 սեպտեմբերի 2021 - 14:40 AMT
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12,911 քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։