24 սեպտեմբերի 2021 - 19:07 AMT
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված ևս 1 ծառայողի աճյուն

Սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Սեպտեմբերի 24-ին որոնումներ չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Զինադադարից հետո հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։