24 սեպտեմբերի 2021 - 19:12 AMT
ԱՀ-ում տեղահանվածներին հյուրատներում տեղավորելու գործում հափշտակության փաստով քրգործը վարույթ է ընդունվել

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել տեղահանված անձանց հյուրանոցներում տեղավորելու գործում հափշտակության վերաբերյալ քրեական գործը։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնական անփութությամբ պետությանն ընդհանուր 15,364,800 դրամ գումարի առանձնապես խոշոր չափ կազմող էական գույքային վնաս է պատճառվել։

Քրգործը հարուցվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդականի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն մասնակցելու անթույլատրելիության օրենսդրական պահանջների խախտմամբ իր կնոջ մոր անվամբ ՍՊ ընկերության գործունեությանը մասնակցելու, կառավարելու և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու նշյալ ընկերության միջև կնքված 2021թ. փետրվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրում մատուցված ծառայությունների մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքի առթիվ։

Քրգործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: