25 սեպտեմբերի 2021 - 12:48 AMT
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետն ազատվել է պաշտոնից

Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ էր նշանակվել 2020-ի օգոստոսի 31-ին, 1 տարի ժամկետով։