25 սեպտեմբերի 2021 - 14:22 AMT
Ստեփանակերտում ջահերով երթ կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով

Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, Ստեփանակերտում կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։

Մեկնարկը տրվելու է 18:00-ին՝ Սբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍՆ-ն։

Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակում երթին կմիանան «Հայաստան» և «Սփյուռք» թևերի։ Քաղաքի տարբեր հատվածներից երթին կմիանան նաև «Շահումյան», «Քարվաճառ», «Քաշաթաղ», «Հադրութ» և «Շուշի» թևերը։

Երթի ամփոփում կլինի Ստեփանակերտի հուշահամալիրում ՝ խոնարհում նահատակված նվիրյալների հիշատակին: Անմար կրակի մոտ երթի մասնակիցներին դիմավորելու են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 26-ին ժամը 18։30-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։ Այն նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը։