25 սեպտեմբերի 2021 - 16:59 AMT
ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին ևս լռության րոպե կհայտարարվի

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհվածների: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ամբողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն։

Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։