21 մարտի 2009 - 20:25 AMT
Տարեցտարի Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները մերձենում են
«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի հետ այնպես են զարգանում, ինչպես չեն զարգացել մեր պատմության եւ հատկապես վերջին տարիներին: Տարեցտարի աճում է այն գիտակցությունը, թե որքան են կապակցված մեր շահերը»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: Վրաստանի խորհրդարանի խոսնակը համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որոնց հետ Վրաստանը լավ, ռազմավարական բարեկամական հարաբերություններ ունի, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: